211652_close_icon
views-count15373 դիտում article-date 10:54 20-06-2021

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը

Sputnik Արմենիան գրում է. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։ Նա եկել էր ընտրության կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։

Լրագրողների առաջին հարցին՝ որքա՞ն է գնահատում իր շանսերը, Քոչարյանը արձագանքեց. «Կասկածո՞ւմ եք»։

«Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։ Սա է իմ ընտրությունը», - ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել ընտրախախտումների մասին՝ ներառյալ «Հայաստան» դաշինքին նմանակող քվեաթերթիկները՝ «Հայասպան» անվան տակ։

«Արդեն կան կադրեր ցանցում և այն փաստը, որ դեռևս հայտնաբերված չէ, թե դա ով է արվել, մեծ կասկած է հարուցում, որ դա կատարվում է իշխանության կողմի կամ նրանց ուղղորդմամբ։ Եթե մեկ-երկու ժամվա մեջ չհայտնաբերվեն անողները, մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության ուղղորդմամբ», - ասաց երկրորդ նախագահը։

Նմանատիպ նյութեր