1336 դիտում
16:35 27-02-2014
Բելառուսի հանդիսատեսը գնահատեց «Հավատամք» երգչախմբի հոգևոր կատարումները
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր hովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի և «Հավատամք» երգչախմբի երգչուհիներ Լիլիթ Դուրինյանի եւ Հռիփսիմե Ումրշատյանի մասնակցությամբ:
Փետրվար 22-ին Գրոդնո քաղաքի Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ, միջազգային ժյուրիի որոշմամբ, Հայաստանը ներկայացնող «Հավատամք» երգչախումբը փառատոնին մասնակից 37 երգչախմբերի մեջ ճանաչվեց որպես «Լավագույն եկեղեցական երգչախումբ» և նվաճեց առաջին հորիզոնականը, իսկ «Հավատամք» երգչախմբի խմբավար Րաֆֆի Միքայելյանն արժանացավ «Լավագույն խմբավար» անվանակարգին:
Տեր Հակոբը մասնավորապես նշեց, որ Բելառուսում գտնվելու օրերին «Հավատամք» երգչախումբը հանդիպումներ ունեցավ ինչպես Գրոդնոյի, այնպես էլ Մինսկի հայ համայնքի հետ: «Շատ հուզված էինք, պատիվ էր, որ մեր երգչախմբի հոգևոր կատարումները գնահատվեցին ըստ արժանվույն»,-ասաց Լիլիթ Դուրինյանը, իսկ Հռիփսիմե Ումրշատյանն ավելացրեց. «Հանդիսատեսը այնքան էր հավանել մեր կատարումները, որ մեզ հրեշտակ էր անվանում»:
Տեր Հակոբը նաեւ նշեց, որ մրցանակաբաշխությանը ներկա էին Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու մետրոպոլիտը, Գրոդնոյի թեմի եպիսկոպոսը, մշակույթի նախարարության ներկայացուցիչը, երգահաններ և այլ արվեստագետներ:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
12:04 24-02-2014
«Հավատամք» երգչախմբի մրցանակները` Բելառուսի միջազգային փառատոնում
2737 դիտում
15:24 02-10-2021
Հայ հանդիսատեսը կրկին վայելեց լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինի կատարումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2895 դիտում
18:55 21-02-2014
«Հավատամք» երգչախմբի ելույթը` «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնում. ֆոտոշարք
Այս բաժնից
868 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
727 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
517 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը