211652_close_icon
views-count21305 դիտում article-date 20:45 19-06-2021

«Աստծուց խնդրեցի էլի տղա ունենամ ու անունն Ադամ դնեմ». երկրորդ անգամ հայր դարձած DJ Smoke-ի հուզիչ նամակը Ադամ Սահակյանի մայրիկին. Exclusivelife.am

DJ Smoke-ը 3 ամիս առաջ երկրորդ անգամ հայր է դարձել։ Նա որդուն անվանակոչել է Ադամ՝ Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակին, հայտնում է Exclusivelife.am-ը:

Ադամի մայրը` Գայանե Անտոնյանը, հրապարակել է Smoke-ի նամակն իրեն։

«Երբ Ապրիլյանի ժամանակ տեսա մեր բոլորի Ադամին, նրա հայացքը, աչքերը` իսկական հայ տղա, Աստծուց մի բան խնդրեցի, որ էլի տղա ունենամ (մեկն արդեն ունեի) ու անունը Ադամ դնեմ։ Ամեն անգամ մտածելիս հոգուս խորքում փափագում էի էդ պահը ու Աստված ինձ տվեց էդ ուրախությունը։ Երեք ամիս առաջ ես որդի ունեցա ու նրան անվանակոչեցի Ադամ` Ձեր որդու պատվին։ Երբ հարցնում են ինչու Ադամ, հպարտությամբ ասում եմ մեր բոլորի Ադամի պատվին»,- գրել է դիջեյը:

Նմանատիպ նյութեր