Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սարգսյանը հունիսի 19-ին պետական պարգևը հանձնել է վիրաբույժին՝ շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Ըստ աղբյուրի՝ բժիշկ Միհիր Սուսանին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգևի արժանացնելու համար՝ այն համարելով ոչ միայն միայն իր, այլև իր ողջ բժշկական թիմի աշխատանքի գնահատականը: