211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական բարձր պարգև է հանձնել բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին

views-count861 դիտում article-date 18:00 28-09-2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:

Նմանատիպ նյութեր