«Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ». նախագիծ զինվորների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնը և BEST Friends TOUR-ը միասին նախաձեռնել են նոր նախագիծ՝ «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ», որի շրջանակներում «Զինվորի Տուն» կենտրոնում բուժում ստացող զինվորների համար կազնակերպվում է շրջագայություն Հայաստանի տարբեր վայրերում։
Առաջին այցը եղել է 17 զինվորի համար դեպի Գյումրի, իսկ հաջորդիվ կլինի Դիլիջանը։ Ծրագիրը շարունակական բնույթ կկրի։