41483 դիտում
17:02 15-06-2021
Ավտովթար՝ Արտաշատ քաղաքում. բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 08։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հայկարամ Մանասերյանի վարած Mercedes մակնիշի, Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հեղինե Կիրակոսյանի վարած Nissan մակնիշի և 67-ամյա Հրաչիկ Թումանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մանասերյանը, Հ. Կիրակոսյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Ասյա Կիրակոսյանը, Հ. Թումանյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ավտոմեքենաները ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Նշան Հակոբյանի և Արսեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ քարշակի միջոցով տեղափոխվեց անվտանգ վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26802 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ