18824 դիտում
12:40 12-11-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. Արտաշատ քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 24-ամյա Էմիլ Կ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ բախման հետևանքով «Mercedes»-ից վառելիքի արտահոսք է սկսվել, տեղում հերթապահություն են իրականացրել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, դասակի հրամանատար Հովհաննես Սիրունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նվեր Հարությունյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+