211652_close_icon
views-count2261 դիտում article-date 22:28 10-06-2021

Յան Օբլակը ճանաչվեց Լա Լիգայի տարվա լավագույն խաղացող

Լա Լիգան հայտնեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը:
 
Մրցանակը ստացավ «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը, որը թիմի հետ չեմպիոն դարձավ:
 
Անցած մրցաշրջանում Օբլակը Իսպանիայի առաջնությունում մասնակցեց բոլոր 38 խաղերին՝ բաց թողնելով 25 գնդակ և 18 անգամ դարպասները անառիկ պահելով:
 
Ավելի վաղ 28-ամյա սլովենացին նվաճել էր Սամորայի տիտղոսը, որը շնորհվում է միջինը մեկ խաղում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր