Ջեյմի Վարդին Անգլիայի Պրեմիեր-Լիգայի վարկածով ճանաչվեց տարվա խաղացող
Անգլիական Պրեմիեր-Լիգան «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին ճանաչել է մրցաշրջանի լավագույն խաղացող:
29-ամյա հարձակվողը, որը Անգլիայի առաջնության 35 խաղում 24 գոլ է խփել, ավելի վաղ ԱՊԼ-ի լավագույն խաղացող էր ճանաչվել բրիտանական լրագրողների վարկածով:
Բացի այդ, Վարդին Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Ասոցիացիայի վարկածով մրցաշրջանի լավագույն խաղացողների թվում 2-րդն էր` իր թիմակից Ռիյադ Մարեզից հետո: