6747 դիտում
09:27 10-06-2021
Բոլոր ուժերից ամենացածր վարկանիշն ունեն Փաշինյանի սատելիտ 2-3 քաղաքական ուժերը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում պարբերաբար հրապարակվում են տարբեր սոցհարցումների տվյալներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնցից պարզ է դառնում, որ անընդհատ իշխանական ուժի վարկանիշը նվազում է, փոխարենն ակտիվորեն բարձրանում են իրական ընդդիմադիր ուժերի վարկանիշները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին անհանգստացնողը միայն սա չէ: Բանն այն է, որ բոլոր ուժերից ամենացածր վարկանիշն ունեն Փաշինյանի սատելիտ 2-3 քաղաքական ուժերը, որոնց ներդրել է հենց իշխանությունը՝ ապագայում նրանց հետ խորհրդարանում կոալիցիա կազմելու նպատակով:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ իր քաղաքական ուժը որևէ պարագայում չի կարող անհրաժեշտ քվե ստանալ վերարտադրվելու համար, ու նրան խորհրդարանում այնպիսի ուժեր են պետք, որոնց հետ հանրագումարով կարողանա արդյունքի հասնել։ Սակայն, չնայած գործադրվող ջանքերին, բոլոր հարցումներով պարզ է դառնում, որ այդ «միավորները» հազիվ մոտենան 1 տոկոսի շեմին, իսկ խորհրդարան կանցնեն այն ուժերը, որոնք արդեն հայտարարել են, որ ոչ մի պարագայում ՔՊԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի, ինչը նշանակում է ուղղակի իշխանափոխություն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
09:25 06-09-2019
Ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության, շրջակա միջավայրի և արդարադատության նախարարները․ «Փաստ»
19088 դիտում
20:06 03-10-2018
Ըստ հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը
1964 դիտում
09:37 09-12-2021
Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել․ «Փաստ»
Այս բաժնից
20515 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին