Ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության, շրջակա միջավայրի և արդարադատության նախարարները․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]