211652_close_icon
views-count25814 դիտում article-date 20:06 08-06-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ոստիկանության  Գորիսի բաժին է դիմել Քարաշեն բնակավայրի վարչական ղեկավար  Գառնիկ Շահնաբուրյանը և հայտնել, որ  հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են գյուղի մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր