61009 դիտում
23:29 09-03-2018
Սիսիանի հոգևոր հովիվը դիմել է Ոստիկանություն և հայտնել. «Եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 հատ մոմ»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղեկեցի են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, ում հոգևոր հովիվը հայտնել է, որ 1 մոմն արժե 60 դրամ ու կարծիք է հայտնել, որ այդ ամենը գույքի դիտավորությամբ ոչնչացում է:
Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15347 դիտում
14:03 21-12-2020
Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը Փաշինյանի պարզած ձեռքը թողեց օդում, չբարևեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 168․am
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)