211652_close_icon
views-count44500 դիտում article-date 18:10 06-06-2021

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. «09»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, 5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել Աղստև գետում, վիրավորներին դուրս են բերել փրկարարները. օպերատիվ են գործել Դիլիջանի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 112 կմ-ին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին  և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարները։ Նրանց օգնել են քաղաքացիները, և օպերատիվ են գործել նաև Դիլիջան հիվանդանոցի բժիշկների հերթապախ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ"

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս են բերել Աղստև գետից։

Ոստիկանութունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր