211652_close_icon
views-count44285 դիտում article-date 19:52 17-07-2021

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում. օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկներն ու հրշեջ փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
 
Ժամը 18:50-ի սահմաններում, 33-ամյա Վահան Մարտիրոսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հետագա բուժօգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
 
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Չիբուխչյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր