105516 դիտում
23:58 04-06-2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է ծառերին և հայտնվել ձորակում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում BMW մակնիշի 50 ZM 150 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև հայտնվել ձորակում և բախվել մեկ այլ ծառի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Գավառ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վահե Գասպարյանն էր, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Մաթևոսյանն է։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+