slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հավաքագրված հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 34.8 մլրդ դրամով
211652_close_icon

Հավաքագրված հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 34.8 մլրդ դրամով

views-count1757 դիտում article-date 12:41 02-06-2021
Հայաստանում փաստացի հավաքագրված հարկային եկամուտներն այս տարվա առաջին 5 ամսում զգալիորեն ավել են եղել թե´ 2020-ի, թե´ 2019-ի համադրելի ժամանակահատվածների համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրգված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, ինչը 34.8 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի համադրելի ցուցանիշիցի և 47.2 մլրդ դրամով ավելի՝ 2019-ի համադրելի ցուցանիշից: Տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարը (ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսերի վերադարձված գումարը) կազմել է 68.6 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

2020-ին և 2019-ին ավելի քիչ գումար է վերադարձվել, քան 2021-ին, մասնավորապես 2020-ի 5 ամիսների ընթացքում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 43.4 մլրդ դրամ:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ ձգտելու են հնարավորինս ավել հարկային եկամուտներ հավաքագրել տարվա կտրվածքով: Բյուջեով նախատեսված հարկային եկամուտների տարեկան սպասումները, նրա վստահեցմամբ, կկատարվեն:

Նմանատիպ նյութեր