211652_close_icon
views-count2420 դիտում article-date 21:52 01-06-2021

Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ. պաշտոնական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
 
32-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2022 թվականը:
 
Նշվում է, որ նոր պայմանագրով Մխիթարյանը կստանա տարեկան 4,5 մլն եվրո:
 
Հենրիխը «Ռոմայում» երկու մրցաշրջան է անցկացրել: Իտալիայի վերջին առաջնությունում նա դարձավ 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր