40-ամյա Ֆրանչեսկո Տոտին երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին մեկ տարվա նոր պայմանագիր է կնքել թիմի հետ:
Սեպտեմբերին կլրանա Տոտիի 40-ամյակը: 2016/2017 մրցաշրջանը նրա կարիերայում կդառնա վերջինը:
Տոտին «Ռոմա» եկել 1989 թվականին` 12 տարեկան հասակում, իսկ հիմնական կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 1993 թվականին: Թիմի կազմում «Իմպերատոր» անվանումը ստացած լեգենդար ֆուտբոլիստը 758 խաղ է անցկացրել` դառնալով 304 գոլի հեղինակ:
«Ես իսկապես ցանկանում էի այդ պայմանագիրը ստանալ: Երազանքս կատարվեց. ես միշտ ցանկացել եմ միայն մեկ խաղաշապիկով կարիերաս անցկացնել` «Ռոմայի» մարզաշապիկով», ասել է Տոտին: