Մխիթարյանը «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար պայման է առաջ քաշել
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել հռոմեական ակումբի հետ։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», բայց պատրաստ է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը օրերս հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու մասին։