211652_close_icon
views-count4496 դիտում article-date 14:23 25-05-2021

Վանաձորցի Զորիկ Պողոսյանը100 կգ քաշայինների պայքարում դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2021 թվականի մայիսի 22-24-ը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ մասնակցում էին 12 երկրների շուրջ 300 մարզիկներ:

Այդ ստուգատեսում աշխարհի չեմպիոն, ԱԻն հրշեջ-փրկարար աշխարհի կրկնակի չեմպիոն, Գինեսի գրքի ռեկորդակիր, վանաձորցի Զորիկ Պողոսյանը, 100 կգ քաշայինների պայքարում բարձրացնելով եռամարտի 625 կգ, դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:

Կքանիստ վարժությունում հրշեջ-փրկարարը կատարեց 270 կգ և շրջանցեց բոլոր քաշային կարգի մարզիկներին՝ դառնալով այդ վարժության բացարձակ հաղթող և ռեկորդակիր։

Հատկանշական է, որ Զորիկը մրցահարթակ դուրս եկավ հայ զինվորի մարզաշապիկով։ Մարզաշապիկի վրա պատկերված զինվորը Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված վանաձորցի Լիպարիտ Չիլինգարյանն է։ Զորիկն իր հաղթանակը նվիրեց պատերազմում հերոսաբար զոհվածների անմար հիշատակին։

Առաջնության մեծահասակների խմբում ոսկե մեդալակիրներ դարձան նաև մեծավանցի Արտյոմ Սոլոյանը, գյումրեցիներ Մակար Թամրազյանը, Արա Խաչատրյանը, երևանցիներ Հայկ Աֆյանը, Արթուր Առաքելյանը Արտավազդ Առաքելյանը:

Ուժային եռամարտի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց փառավոր առաջին տեղը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր