76925 դիտում
10:21 25-05-2021
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. քրեակատարողական ծառայությունն իրականացրեց «Կայծակ» օպերացիան. անձի առևանգման մեղադրանքով կալանավորվածը, ով հիվանդանոցից դիմել էր փախուստի, չհասցրեց մտնել բարեկամի տուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ ու դետեկտիվ ժանր հիշեցնող դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել անձի առևանգման համար մարտի 20-ից դատարանի որոշմամբ կալանավորված Գ. Մ-ն։
Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը, դրսևորելով մարդասիրական մոտեցում, երբ կալանավորված կամ ձերբակալված անձն առողջական խնդիրների համար գանգատ է ներկայացնում, ապա քրեակատարողական ծառայության աշխատակիցները ոչ միայն տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերում, այլ նաև, եթե լինում է կարիք, կալանավորված կամ ձերբակալված անձին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Գ. Մ-ին նույնպես նման մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «օձը տաքացնողին է կծում»։
Գ. Մ-ին տեղափոխելով Վաղարշապատի բժշկական կենտրոն՝ նախ պետք է վիրահատության ենթարկվեր։ Բուժզննմանը զուգահեռ, երբ տեղի բժիշկներն անհանգստանում էին նրա առողջական խնդիրներով, նրա ուղեղը, երևի, այլ ուղղությամբ էր աշխատում. հնարավորության դեպքում «թռնել» հիվանդանոցից։
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 05։30-ի սահմաններում Գ. Մ-ն հիվանդանոցից ճողոպրում է՝ կայծակնային արագությամբ ուղղություն վերցնելով դեպի Երևան, սակայն մի բան հաշվի չէր առել, որ նման լուրը կայծակնային արագությամբ էլ փոխանցվում է իրավապահներին, այդ թվում՝ քրեակատարողական ծառայությանը, ու տեղի օպերատիվ ծառայողները կայծակնային արագությամբ դարանակալումներ են իրականացնում Գ. Մ-ի բարեկամ-ծանոթների ենթադրյալ վայրերում, որտեղ որ հնարավոր է՝ նա այցելեր։
Արդյունքը երկար սպասեցնել չի տալիս. Գ. Մ-ն՝ իրենից գոհ այցելելով Երևան, ուղղություն է վերցում բարեկամի տուն, ըստ իր մտածելով՝ ամենաապահով տեղն է, սակայն, երբ նա դեռ չէր հասցրել բարեկամին բարի լույս մաղթել, քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնի ու սիրված ֆիլմի նման նրան ասացին «բարև, որդիս» ու բերման ենթարկեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
57084 դիտում
13:22 22-08-2020
Արտակարգ դեպք Հրազդանի դատարանում․ անձի առևանգման մեջ 37-ամյա մեղադրվողը պատուհանից իրեն ցած է նետել և դիմել փախուստի
Այս բաժնից
3451 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)