64341 դիտում
19:18 02-08-2024
Արաբկիրի ոստիկանների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. ՌԴ քաղաքացին, ով ներկայացել էր՝ իբրև ոստիկանության բաձրաստիճան սպա, կասկածվում է անձի առևանգման, բնակարանի գողության, շորթում և բռնաբարություն կատարելու մեջ, չհասցրեց Բագրատաշենի անցակետից փախչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 1-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները պարզելով ու վստահ լինելով, որ այն հավաստի է, իրականացնում են հատուկ օպերացիա՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ ՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները մեկնում են Բագրատաշենի սահմանային անցակետ և անցակետից մի քանի մետր հեռավորության վրա, կարելի է ասել՝ անցակետի վարչական տարածքում հայտնաբերում են կասկածյալին՝ ՌԴ քաղաքացի 36-ամյա Բեգլար Ա-ին:
Ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ամուսիններին առևանգելու, նրանց բնակարանից գողություն կատարելու, նրանց նկատմամբ շորթում կատարելու, իսկ կնոջ նկատմամբ բռնաբարություն անելու մեջ:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում, սակայն եթե Արաբկիրի ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա նա Բագրատաշենի անցակետով կլքեր Հայաստանը:
Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ ռուս ամուսիններից նա շորթել է խոշոր չափի գումար, ռուս ամուսիններին իր հանցակից 3 անձի հետ Երևանում հայտնի «Մոցարելա» ռեստորանից տեղափոխել են Արագածոտնի մարզ՝ ամայի տարածք, որտեղ կնոջ պայուսակից վերցրել են վարձակալված բնակարանի բանալիները, ապա արել իրենց սև գործը:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բագրատաշենում հայնաբերված տղամարդը ամուսիններին ներկայացել է, թե ինքը ոստիկանության բարձրաստիճան սպա է, և կարող է նրանց հարցերը լուծել, քանի որ ամուսինները ՌԴ-ում գտնվում են հետախուզման մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+