33001 դիտում
16:05 24-05-2021
Արտակարգ իրավիճակ՝ Օշական գյուղում. հսկայական բարդին արմատից տապալվել ու մետաղե ջարդոնի է վերածել ՎԱԶ 2106 ն ու ՎԱԶ 2107-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 23-ին, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Երեկոյան եղանակի փոթորկման հետևանքով Օշական գյուղի 1-ին փողոցում մոտ 80 տարվա բարդին արմատից կոտրվել ու տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով մետաղե ջարդոնի են վերածվել բակում կայանված ՎԱԶ 2106 և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Այսօր՝ մայիսի 24-ին, Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանի գլխավորությամբ նշված վայր է բերվել հատուկ ավտոսանդուղք, որի միջոցով տապալված ծառի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ իրենից վտանգ ներկայացնող բարդի էլեկտրական սղոցի միջոցով կտրում և հեռացնում են, քանի որ կա մտավախություն, որ հնարավոր է՝ ոչ միայն այդ ծառը, այլև գյուղում նմանատիպ բազմաթիվ ծառեր տապալվեն, ու հիմա գյուղապետարանը անում է ամեն ինչ՝ իրենցից վտանգ ներկայացնող ծառերը հեռացնելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+