30808 դիտում
23:38 10-04-2021
Արտակարգ իրավիճակ Երևանում. «Գրանդ Քենդիին» պատկանող հսկայական բարդին արմատից պոկվել է. ծառը չի տապալվել էլեկտրալարերի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
Ժամը 21:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Գործարանային» մետրոյի հարևանությամբ, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող տարածքում հսկայական բարդին ուժեղ քամու հետևանքով արմատից պոկվելէ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ բարդու արմատը փթել է և այն արմատախիլ է եղել, սակայն չի ընկել, քանի որ այն պահել են էլեկտրալարերն ու ցանցե ցանկապատը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իրավիճակի մասին արդեն տեղեկացվել են Երևանի քաղաքապետարանն ու «Գրանդ Քենդի» ընկերությունը: Վերջինիս աշխատակիցները եթե կարճ ժամանակահատվածում ծառը չհեռացնեն, ապա չի բացառվում, որ այն ընկնի, ինչի հետևանքով ճանապարհը կդառնա անանցանելի, ինչպես նաև վնաս կպատճառի մարդկանց և ավտոմեքենաներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+