32168 դիտում
17:12 09-04-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Խորենացի փողոցում «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԹ
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Տապալման արդյունքում ևս մեկ բարդի է արմատից պոկվել, վնասվել է նաև գովազդային վահանակը:
Բարդու տապալման արդյունքում երթևեկելի գոտու մի հատված դարձել է անանցանելի:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նաարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր այս պահին փրկարարների հետ էլեկտրասղոցներով մասնատում են տապալված ծառը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր սահամանազատել են տարածքը, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, մինչ փրկարարներն ու կանաչապատման աշխատակիցները ճանապարհից հեռացնեն ծառը:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ասում էին.
«Նմանատիպ մի քանի ծառեր կան այս հատվածում, որոնք պետք է պարտադիր հեռացվեն. ամեն պահ հնարաոր է դրանք նույնպես տապալվեն, եթե այս անգամ բարեբախտաբար տուժածներ չկան, ապա հաջորդ ծառի տապալման հետևանքով չգիտես ինչ կլինի:
Լավ կլինի, որպեսզի քաղաքապետարանը այս ծառերը, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում, հրատապ հեռացնի, նոր ծառեր տնկի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)