211652_close_icon
views-count19171 դիտում article-date 19:18 21-05-2021

Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք․ ինչը մերն է, մերը պետք է մնա․ Արթուր Աբրահամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Իմ ցանկությունն այն է, որ ինչը մերն է, մերը մնա, մենք ուրիշինը չենք ուզում, մերը թող մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին։ Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

Նա նշեց, թե պետք է լինել համախմբված, ուժեղ, որ կարողանանք հաղթել։ «Մենք ամբողջ կյանքում բոլոր կողմերից նեղված ենք եղել, մեր մեջքն ուժեղ պետք է լինի, միակ միջոց դա է»,-ասաց նա՝ նշելով, թե պատերազմի ընթացքում զգացել է ազգի համախմբվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր