«Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ»-ն աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն է, ՀՀ-ն մերը չէր և այլևս մերն է. Փաշինյան
«Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է: Իրականություն այն է, որ ՀՀ-ն մերը չէր և այլևս մերն է: Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, ինքնիշխանության, անկախության, բարեկեցության, անվտանգության ու մեր ապագայի հաշվին, ու մենք դա չենք հասկացել: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:
«Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա: Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, եղել են մարդիկ, որ և՛ հասկացել են, և՛ բարձրաձայնել, բայց նրանց կա՛մ չենք լսել, կա՛մ չլսելու ենք տվել, կա՛մ լռեցրել ենք՝ համոզված լինելով, որ նրանք չեն հասկանում՝ ինչ են խոսում: Մինչդեռ մենք, այդ թվում՝ ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում՝ սկսած 1988 թվականից: Չենք հասկացել, թե ինչ ենք անում, և արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ, ի հեճուկս մեր պատմության՝ մեզ տված դասերի:
Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք՝ Կառավարությունը, կառավարող մեծամասնությունը, փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը, և ՀՀ-ն դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ, ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական, ու հեռակա, ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում: Այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր, պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ և՛ նպատակ է, և՛ միջոց:
Նպատակ է, որովհետև մեր ինքնությունը հնարավոր է պահպանել և զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միա՛յն պետության պայմաններում: Միջոց է, որովհետև պետությունն է մեր ինքնությունը պահպանելու և զարգացնելու, մեր բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու միակ հուսալի միջոցը: Պետությունն ինքն ինքնություն է, և պետությունն է ինքնությունը. սրանով արդեն պետությունը և՛ նպատակ է, և՛ միջոց: Իսկ պետությունը պահպանել և զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում. մենք այսօր ունենք այդ խաղաղությունը»,- ասաց նա: