211652_close_icon
views-count2517 դիտում article-date 22:12 20-05-2021

«Վուլվերհեմփթոնի» հարձակվողը սարսափելի վնասվածից հետո մինչև կարիերայի ավարտը ստիպված կլինի խաղալ պաշտպանիչ գլխարկով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վուլվերհեմփթոնի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսը շարունակում է վերականգնվել սարսափելի վնասվածքից, որը ստացել էր 2020 թվականի նոյեմբերին, հայտնում է Armsport.am-ը:

Ռաուլը մինչև կարիերայի ավարտը հանդես կգա պաշտպանիչ գլխարկով։

«Խիմենեսը շատ լուրջ վնասվածք է ստացել կես տարի առաջ՝ նոյեմբերի 29-ին, և Լոնդոնի հիվանդանոցներից մեկում անհապաղ վիրահատվել էր գանգի կոտրվածքի պատճառով։ Վերականգնումը լավ է ընթանում, բայց մինչև կարիերայի ավարտը նա ստիպված պետք է լինի փակել վնասված հատվածը։ Այս բնագավառում լավագույն բժիշկները նրա օրգանիզմը բավականին ուժեղ են գնահատել՝ ֆուտբոլիստի կարիերան շարունակելու համար, բայց նա դա անպայման պետք է անի պաշտպանիչ գլխարկով»։

Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի 10-րդ տուրի՝ «Արսենալ»-«Վուլվերհեմփթոն» խաղի 5-րդ րոպեին գնադկի համար պայքարում բախվել էին Դավիդ Լուիսն ու Ռաուլ Խիմենեսը: Խիմենեսին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից, նա նաև թթվածնային դիմակի կարիք ունեցավ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր