«Վուլվերհեմփթոնի» մարզիչ. Կորոնավիրուսի կանխատեսումները սարսափելի են
«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն անդրադարձել է անգլիական ակումբներում կորոնավիրուսով վարակվելու հաճախակիացած դեպքերին:
«Ցավոք սրտի, դա գնալով ավելի հաճախ է լինելու: Դուք պարզապես նորությունները նայեք: Կանխատեսումները սարսափելի են: Ամեն ինչ գնալով վատանալու է:
Բոլոր ֆուտբոլային ակումբներն ապրում են փակի տակ և միշտ չեն զգում այն, ինչ զգում է հանրությունը: Սակայն բարդ է բոլորի համար: Խաղացողներն ընդամենը մարդ են և վարակի աճի տեմպերը վախեցնում են», ասելէ Սանտուն:
Նշենք, որ կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով «Ասթոն Վիլլան» փակել է մարզաբազան: Ակումբը «Լիվերպուլի» հետ Անգլիայի գավաթում խաղալու է երիտասարդական կազմով:
Վերջին շրջանում համավարակի դեպքեր են գրանցվել «Ֆուլհեմում» և «Մանչեսթեր Սիթիյում»: Այդ պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը «Էվերթոնի» հետ անորոշ ժամանակով հետաձգվել էր: