«Սպարտայի» հարձակվողը մինչև մրցաշրջանի ավարտը որակազրկվել է կեղտոտ արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռոտերդամի «Սպարտայի» հարձակվող Միխիլ Կրամերը որակազրկվել է 7 խաղով:
Նիդերլանդների ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն խաղացողին պատժել է՝ «Վիտեսի» պաշտպան Ալեքսանդր Բյուտների դեմքին մարզակոշիկով միտումնավոր հարվածելու համար:
Կրամերը այդ արարքի համար կարմիր քարտ էր ստացել: Նա համաձայնվել է կոմիտեի որոշման հետ և չի բոողոքարկելու: Դա նշանակում է, որ նա այս մրցաշրջանում այլևս չի խաղա: