70523 դիտում
17:56 07-04-2021
ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկաններին շարային ստուգատեսի ժամանակ տվեցին կոնկրետ հանձնարարականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 7-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում էին հավաքվել մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի բոլոր դասակների ծառայողները՝ իրենց հրամանատարներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների շարային ստուգատես էր տեղի ունենում որն անցկացնում էին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։
Նրանց կողմից ստուգվեցին ճանապարհային ոստիկանների համազգեստի կոկիկությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ծառայողներին ամրակցված տեսախցիկների սարքինությունը։
Հատուկ ուշադրություն դարձվեց ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաներում առաջին բուժօգնության պարագաների առկայությանը։
Ե. Կարապետյանն ու Ն. Սարգսյանը մատնանշեցին թերություններն ու դրանց շտկման համար տվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ, որոնց կատարումը դրվեց Երևանի ճանապարհային ոստիկունության պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանի վրա:
Շարային ստուգատեսից հետո ճանապարհային ոստիկանները դուրս եկան ծառայության՝ ամեն մեկը մայրաքաղաքի իրենց սպասարկող տարածքներում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 256+
256+