211652_close_icon
views-count2960 դիտում article-date 20:37 19-05-2021

Ժոան Լապորտա. Սա դարաշրջանի վերջն էր. շուտով կարևոր որոշումներ կկայացվեն

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է ակումբում սպասվելիք խոշոր փոփոխությունների մասին:
 
«Ես ասել էի, որ կախված արդյունքներից և մրցելույթներից, իրավիճակը կգնահատեմ մրցաշրջանի վերջում: Մենք նվաճեցինք Գավաթը և հպարտ ենք դրանով, բայց մենք վաղ դուրս թռանք Չեմպիոնների լիգայից, իսկ Լա Լիգան աննբացատրելի կերպով տանուլ տրվեց:
 
Սկսած հաջորդ շաբաթից, դուք կտեսնեք, որ բազմաթիվ որոշումներ են կայացվելու: Մենք դրանք կմեկնաբանենք: Մենք պետք է տքնաջան աշխատենք, «Բարսան» պետք է մրցունակ թիմ լինի ազգային մրցաշարերում և Չեմպիոնների լիգայում:
 
Սա դարաշրջանի վերջն էր: Սա ասում եմ այն պատճառով, քանի որ անհրաժեշտ եմ համարում», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր