«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ակումբի ներկայիս նախագահ Ժոզեպ Բարտոմեուին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Լիոնել Մեսին 300 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Մեսին երջանիկ լինի «Բարսելոնայում», պետք է անմիջապես ազատվենք Բարտոմեուից», գրել է Լապորտան իր թվիթերում:
Լապորտան մտադիր է նորից ակումբի նախագահ դառնալ, եթե նման հնարավորություն ընձեռվի: