211652_close_icon
views-count1724 դիտում article-date 21:55 17-05-2021

Կոբի Բրայանտը հետմահու ընդգրկվել է բասկետբոլի Փառքի սրահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լոս-Անջելես Լեյքերսի» նախկին խաղացող Կոբի Բրայանտը հետմահու ընդգրկվել է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի Փառքի սրահում: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ամերիկյան Անքսվիլում:
 
Փառքի սրահում ընդգրկվածների անունները հայտարարվել էին 2020 թվականի ապրիլին, արարողությունը պետք է կայանար օգոստոսին, սակայն այն հետաձգել էին համավարակի պատճառով:
 
Կոբին զոհվել էր ուղղաթիռի կործանման պատճառով՝ 2020թ. հունվարի 26-ին, Կալիֆորնիայում: Բացի նրանից, ուղղաթիռում էին նրա 13-ամյա դուստրը և ևս 7 հոգի, որոնք բոլորն էլ զոհվել էին:
 
Բրայանտը, որը կարիերան ավարտել էր 2016-ին, NBA-ում «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում հանդես է եկել 20 մրցաշրջան շարունակ, 18-անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին: Նա NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցանկում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 36643 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր