211652_close_icon
views-count28982 դիտում article-date 13:54 17-05-2021

Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին տեղի ունեցավ ըմբշամարտի հուշամարցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 12-ին Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի՝ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան հուշամրցաշար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցաշարը նվիրված էր 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Հուշամրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի և քաղաքների թվով 200 պատանի ըմբիշներ։

Հուշամրցաշարին ներկա էին զոհված զինծառայողների հարազատները,  մարտական ընկերներն ու զինակիցները։

Հուշամրցաշարի կազմակերպիչների նպատակներից մեկը նաև այն էր, որ նման միջոցառումներով միշտ հիշեն և բարձր գնահատեն հերոսների հիշատակը, հերոսներ, ովքեր նահատակվեցին հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր