211652_close_icon
views-count2219 դիտում article-date 10:03 14-05-2021

Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը կանչվել է հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քննվում է մեկ քրեական գործ, որի շրջանակներում էլ հենց Վաղինակ Սարգսյանին հրավիրել են հարցաքննության: Իսկ թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում են Վաղինակ Սարգսյանին հրավիրել հարցաքննության, «Ժողովուրդ» օրաթերթին պարզել դեռեւս չհաջողվեց:

Հիշեցնենք, որ Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին: Նշանակումը պատահական չհամարվեց, քանի որ ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:

ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից եւ քաղաքական գործընթացներից: Նկատենք, որ հոկտեմբերի 26-ին՝ սահմանապահ զորքերի հետ հանդիպման ժամանակ, նրա հետ թեժ քննարկում էր ունեցել նաեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր