Այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի. Զարուհի Փոստանջյան
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն Անկախության տոնին իր կուսակիցների հետ Եռաբլուրում էր: Նա ծաղիկներ դրեց Անդրանիկ Զորավարի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի և Ասալայի մարտիկների հիշատակի կոթողների առջև: Այնուհետև նա հանդես եկավ ուղերձով և հայտարարեց՝ առաջիկայում նախապատրաստում են համահայկական ընդվզում:
«Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայաստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտնում այս ապօրինի իշխանություններին»,- հայտարարեց Փոստանջյանը:
Փոստանջյանը, դիմելով համայն հայությանը, նշեց, որ եթե ցանկանում են վերականգնել հայոց քաղաքական անկախությունը, իրապես լինել մրցունակ պետություն, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերներին, ապա պետք է բոլորը մասնակից լինեն քաղաքական գործընթացներին: