211652_close_icon
views-count107607 դիտում article-date 20:12 24-08-2016

Խոշոր ավտովթար Երասխի ճանապարհին. բախվել են Range Rover-ն ու Москвич-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. 4 վիրավորների մեջ է Մեղրիի Ճանշինի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են ИЖ 2141 մակնիշի 34 DT 276 համարանիշի և Range Rover մանկիշի 017 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ИЖ 2141-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվելով՝ հարվածել է Honda մակնիշի 34 CT 979 համարանիշի ավտոմեքենայի թափքին և դիմապակուն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորւթյամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Կապի և տրանսպորտի նախարարության Մեղրիի Ճանշինին և սպասարկում է Ճանշինի պետ Ազատ Գասպարյանին, ով, ի դեպ՝ համարվում է իր գործին նվիրյալ և երբևիցե չի թերացել իր կատարած աշխատանքներում, այդ թվում՝ ճանապարհների ձնահեռացման աշխատանքներում և նրա կատարած գործողությունների շնորհիվ է, որ ձմռան ամենաբուք եղանակներին Մեղրիում ճանապարհները եղել են անցանելի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր