211652_close_icon
views-count1687 դիտում article-date 22:22 10-05-2021

Եթե «Յուվեն» մնա Սուպերլիգայում, ապա դուրս կմնա Ա սերիայից. Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը զգուշացնում է

 Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտնել է, որ «Յուվենտուսը» չի մնա Ա սերիայում, եթե դուրս չգա Սուպերլիգայից:
 
«Կանոնները հստակ են: Եթե նոր մրցաշրջանի առաջ «Յուվեն» շարունակի մնալ Սուպերլիգայում, ապա նա չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնությանը:
 
Ափսոս կլինեն երկրպագուները, սակայն կանոնները մնում են կանոններ և դրանք գործում են բոլորի համար:
 
Հուսով եմ, որ ուժի ցուցադրումը շուտով կավարտվի, ասել է Գրավինան:
 
Հիշեցնենք, որ 12 հիմնադիր ակումբներից 9-ը դուրս են եկել Սուպելիգայից՝ համաձայնություն կնքելով ՈւԵՖԱ-ի հետ: «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» շարունակում են մնալ նախագծում:

Նմանատիպ նյութեր