Մարկո Մատերացի. Եթե «Յուվեն» Ռոնալդուի հետ չնվաճի Չեմպիոնների լիգան, դա խայտառակություն կլինի
«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին անդրադարձել է «Յուվենտուսի» համար Չեմպիոնների լիգան նվաճելու կարևորությանը:
««Յուվենտուսը» հանդես է գալիս ՉԼ-ում և շատ է ցանկանում հաղթել այն ամեն տարի:
Երբ Իտալիայում շատ ես հաղթում, միշտ ցանկանում ես հաջորդ քայլը անել, իսկ տվյալ դեպքում հաջորդ քայլը Չեմպիոնների լիգան է:
Նախորդ ամռանը թուրինցիները ձեռք բերեցին խաղացողի, որի հետ Չեմպիոնների լիգայում ոչ ոք չի կարող համեմատվել:
Այժմ «Յուվեն» պետք է նվաճի Գավաթը, իսկ Ռոնալդուն պետք է իր ներդրումն անի: Եթե «Յուվենտուսը» չհաղթի Չեմպիոնների լիգայում, դա խայտառակություն կլինի:
Նորմալ է, երբ քեզանից Չեմպիոնների լիգայում հաղթանակ են ակնկալում, երբ դու խաղացող ես գնում, որ Մեսիի հետ միասին աշխարհում լավագույնն է:
Բայց ես՝ որպես «Ինտերի» երկրպագու, չեմ կարող աջակցել «Յուվենտուսին: Եթե նրանք հաղթեն, ես նրանց կպատվեմ որպես իտալացի, բայց երբեք նրանց չեմ երկրպագի», ասել է Մատերացին: