68484 դիտում
20:34 09-05-2021
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց:
Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին:
Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել: Սպասում ենք, տեսնենք, Արմավիրի մարզպետարանից ինչով կարող են օգնել, թե չէ մենք մեր ուժերով չենք կարա վերականգնել քամու պատճառած վնասները:
Ուզում ենք հավատալ, որ Արմավիրի մարզպետարանն ու կառավարությունը գյուղացիներին միայնակ չեն թողնի, ինչով հնարավոր է, կօգնեն: Այդ թվում՝ նույնիսկ շինապրանքներով:
Միակ սփոփանքն այն է, մարդկային կորուստներ չունենք, բայց դե սոցիալական այս ծանր պայմաններում, տեսնենք, իշխանությունը սատար կկանգնի՞ մեզ, թե՞ առաջնորդվելու ենք եղունգ ունես, գլուխդ քորի սկզբունքով»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+