57836 դիտում
21:56 24-05-2021
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. պտտահողմը Ակունք գյուղում արմատախիլ է արել հաստաբուն ծառեր, փլուզել քարե պարիսպներ, պոկել տան տանիքներ, տապալել էլեկտրասյուներ, ավերել ջերմոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ակունք գյուղի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես է պտտահողմը գյուղում ավերածություններ անում:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի 4-րդ փողոցի մի քանի տներ ամբողջովին հայտնվել են արհավիրքի էպիկենտրոնում:
Ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝ 50 մետր է, ամենաերկարը՝ 100-150 մետր:
Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են բերքատու՝ ծիրանի, խնձորի տանձի գիլասի ծառեր, որոք էլ երբեք չեն կպնի:
Արհավիրքից անմասն չեն մնացել նաև սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներում՝ 10, որոշ հատվածներում՝ 30 և ավել մետր:
Ամբողջովին տապալվել են մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
Գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կատայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները գյուղացիների հետ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբինյանի գլխավորությամբ և օժանդակությամբ հատուկ տեխնիկա են բերել նշված վայր և բենզասղոցներով մասնատել են տապալված հաստաբուն ծառերը, որպեսզի ժամանակավորապես ճանապարհները բացվեն:
Վնասվել են նաև գյուղի որոշ հատվածներում գազախողովակները, ինչի հետևանքով էլ գազամատակարարումը նույնպես դադարեցվել է:
Տուժել են նաև ջերմոցատերեր, իսկ ջերմոցում աճեցված ողջ բերքը դարձել է ոչ պիտանի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արհավիրք էր: Վայրկյանների ընթացքում էկավ, իր սև գործն արեց: Հիմա ուզում ենք հավատանք, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի: Բոլորս էլ տուժել ենք և մենք միայնակ ի վիճակի չենք էս արհավիրքի դեմն առնենք: Մարդիկ կան, որ հեսա մի քանի օրից վարկեր են փակելու, իսկ էդ վարկերը փակելու համար պետք է ջերմոցներում եղած բանջարեղենը, ծառերի միրգը վաճառեինք ու էդ գումարներով վարկերը փակեինք: Բայց հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ: Ուզում ենք հավատանք, որ իրոք կառավարությունը սատար կկանգնի: Առաջիկայում էլ ընտրություններ են ու գալու են մեզ իրենց խոստումներով կերակրեն, իսկ էդ խոստումներով մենք չենք փակի մեր վարկերը: Ռեալ պետք է օգնության ձեռք մեկնեն: Միակ սփոփանքը նա է, որ տուժածներ չկան»:
Պարզվել է, որ Ակունք համայնքի 1-ին, 2-րդ, 4-ից 10-րդ և 33-րդ փողոցներում քամուց վնասվել է մոտ 40 տան տանիք, 2 զրուցարան, մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն (մոտ 3700 քմ), գազատար (մոտ 100 գմ), 13 տան պարիսպ (մոտ 800 քմ), 8 անասնագոմի տանիք (մոտ 400 քմ), 2 խորդանոցի տանիք, արևային ջրատաքացուցիչ, արևային էլեկտրակայան, էլեկտրական մալուխ (մոտ 600 գմ), շրջել 2 էլեկտրական սյուն, բեռնատարի կցորդիչ (սառնարան), 5 ծառ, ինչի հետևանքով փակվել են 4-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները, մասամբ դադարեցվել էլեկտրամատակարարումը և գազամատակարումը, վնասվել են 4 պատուհանի ապակիներ և մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+