20040 դիտում
10:54 07-05-2021
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Renault-ն ու Hyundai-ը, վերջինն էլ մխրճվել է գազաբենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Շիրազի փողոցի 11/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գոռ Կիրակոսյանի վարած Hyundai մակնիշի և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վահե Առաքելյանի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող գազաբենզալցակայանի տարածքում՝ կոտրելով լիցքավորող սարքը, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Վթարի հետևանքով Գ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, իսկ Վ. Առաքելյանն ու Գ. Կիրակոսյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիշա Գրիգորյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)