80349 դիտում
20:42 04-02-2021
Կասկադյորական ավտովթար Վարդենիսում.37-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ կոտրելով պատն ու լիցքավորման սարքը. օպերատիվ են գործել տեղի Ռազմական և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, կասկադյորական ավտովթար–հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լյուդվիգ Մելիքյանին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, կոտրել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Վարդենիսի Ռազմական ոստիկանության ծառայողները՝ Ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Էրիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Հրշեջները ռազմական ոստիկանության և բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ամբողջությամբ այրվել է բենզալցակայանի լիցքավորման սարքը, բենզալցակայանն էլ կրել է նյութական վնաս, քանի որ բետոնե հենասյուներն ու պատի որոշ հատվածներ նույնպես վնասվել են:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում:
Փաստի առթիվ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, քանի որ պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)