211652_close_icon
views-count1274 դիտում article-date 18:11 06-05-2021

Սապորոյում ավարտվել են օլիմպիական մարաթոնյան վազքի ստուգողական մրցումները

Սապորոյում ավարտվել են  օլիմպիական մարաթոնյան վազքի  ստուգողական մրցումները: Այն  անցկացվել է  կիսամարաթոնի ձևաչափով: Տղամարդկանց պայքարում լավագույն ժամանակը ցույց է տվել քենիացի  Հիլարի Կիպկոիչը, իսկ կանանց մեջ  ՝ ճապոնուհի Մոյա Իշիյաման: 

Մեկնարկել են  տեղի  և արտերկրից ժամանած  փոքրաթիվ մասնակիցներ:

Պահպանվել են  վիրուսի տարածման կանխարգելիչ կանոնները: Մրցումներն անցկացվել են  առանց հանդիսականների:

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի  ղեկավար Սեբաստիան Կոուն ներկա է եղել մարաթոնին և իր  գոհունակաությունն է հայտնել:

Մարաթոնյան վազքը հուլիսյան շոգի պատճառով է Տոկիոյից տեղափոխվել  Սապորո: Օգոստոսի ութին նշանակված այդ ստուգատեսը վերջակետ կդնի ամառային 32 –րդ օլիմպիական խաղերին:

Համաշխարհային գլխավոր մարզահանդեսի  մեկնարկին  մնացել է 78 օր:

Նմանատիպ նյութեր