92-ամյա ամերիկուհին դարձել է մարաթոնյան մրցավազքի՝ աշխարհի ամենատարեց մասնակիցը. լուսանկարներ, տեսանյութ
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթթ քաղաքի 92-ամյա բնակչուհի Հարիեթթ Թոմփսոնը դարձել է մարաթոնյան մրցավազքի պատմության ամենատարեց մասնակիցը, հաղորդում է BBC-ն:
Նա Սան Դիեգոյում անցկացված մրցավազքում 42 կմ-ն անցել է 7 ժամ, 24 րոպե և 36 վայրկյանում:
Տարեկ կինը նաև օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում: Նախկին ռեկորդը պատկանում էր Գլեդիս Բերրիլին, ով մասնակցել է մրցավազքին 2010 թվականին՝ 92 տարեկանում: