211652_close_icon
views-count1286 դիտում article-date 14:12 04-05-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 3-ին, ժամը 10.10-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի, «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 20.40-ին, Երևանի Ս. Տարոնցու փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 08.20-ին, Երևանի Դավիթ Բեկի և Սարի թաղի 19-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ վրաերթի է ենթարկել առաջին «ԲՄՎի» 32-ամյա վարորդին և բախվել այդ «ԲՄՎին», որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել «Տոյոտայի» 40-ամյա վարորդին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ հարվածող «ԲՄՎի» 29-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 03.25-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը, 38-ամյա ուղևորը և «Ֆորդի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150»-ի 40-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 00.55-ին, Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կոմբո» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր