58118 դիտում
18:12 29-04-2021
Արտառոց դեպք Կոտայքի մարզում. մարզային քննչական վարչությունից տուժածին պատկանող խոշոր չափի գումարը անհայտացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ կարգապահական տույժի է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պաշտոնյաներից մեկը:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ այդ պաշտոնյայի, ով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ է, աշխատասենյակից գողություն է կատարվել:
Չգիտես ոնց և ինչպես, նրա աշխատասենյակից կորել է տուժած քաղաքացու գումարը, իսկ երբ պարզվել է, որ այն չկա, քննիչը տարակուսած հայտարարել է, թե տեղի է ունեցել գողություն:
Այդ դեպքի առթիվ նաև հատուկ քննչական ծառայությունում է քննություն կատարվել: Թե ինչ ընթացք է ունեցել, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել:
Այն, որ վերջին տարիներին հաճախակիացել են հիվանդանոցներից, պետական կառույցներից, ինչպես նաև դիահերձարաններից կատարված գողության դեպքերը, դա արդեն զարմանք չի պատճառում, բայց, որ արդեն քննիչի աշխատասենյակից է գողություն կատարվում, դա վերջն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
67483 դիտում
20:18 24-01-2019
Արտակարգ դեպք Երևանում. «Ֆանտոմասը» փորձել է քննչական վարչությունից դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ